Սյունեցիներին վախեցնելը կատակ բան չէ. Վահե Հակոբյան (տեսանյութ)
Քաղաքական
«Սյունեցիներին վախեցնելը հեշտ չէ, կատակ բան չէ։ Սյունիքը պատերազմ տեսած և հաղթանակած ժողովուրդ է։ Սյունիքում վախի մթնոլորտ չկա», - այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Սյունիքում տիրում է վախի մթնոլորտ։
Մարզպետի խոսքերով՝ Սյունիքում առկա են բազմաթիվ խնդիրներ. «Բնականաբար, փորձելու ենք նաև լրացուցիչ հնարավորություններ ստեղծել, ուսումնասիրել ու ներկայացնել, որպեզի ավելի արդյունավետ մեկ օր շուտ կարողանանք լուծել Սյունիքի հիմնախնդիրները։ Բնականաբար, կան հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են մեր ամբողջ հանրապետությանը, և կան խնդիրներ, որոնք տեղային են», - ասաց Վահե Հակոբյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան