Միգուցե Արգենտինայի հավաքականի մարզիչը վախենում է ինձանից. Տևես
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տևեսը կարծում է, որ աշխարհի 2014-ի առաջնությանը մասնակցելու իր հնարավորությունները շատ քիչ են:
29-ամյա ֆուտբոլիստի կարծիքով՝ պատճառը հավաքականի մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի հետ լարված հարաբերություններն են:
«Ես չգիտեմ, թե ինչու Սաբելյան ինձ չի հրավիրում: Միգուցե նա վախենու՞մ է ինձանից: Ինձ համար ցավալի է գիտակցել, որ ես թիմում չեմ լինելու»,-Տևեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Նշենք, որ Սաբելյան Արգենտինայի ընտրանին գլխավորում է 2011-ից և մինչ այժմ չի հրավիրել Տևեսին ազգային հավաքական:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում