Իվետա Մուկուչյանը, Վարդավառը և «դրախտը» (լուսանկարներ)
Հասարակություն
Գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը BRAVO.am-ին պատմել է, որ հատուկ Վարդավառի առթիվ վերադարձել է Երեւան ու տոնը նշել թաց ու խենթ վիճակներում եւ միաժամանակ՝ ծանրաբեռնված օրակարգով:
«Կարապի լճում հայտնվելու առաջին րոպեից ամբողջությամբ թաց էի, շատ-շատ եմ ջրվել, նաեւ ջրել եմ՝ ջրցան մեքենայի վրա կանգնած:). հրաշալի տեսարան էր: Կազմակերպիչների հաշվարկով՝ մի քանի ժամվա ընթացքում 2000-ից ավելի մարդ է գնացել ու եկել»,-պատմել է երգչուհին:

Ջրելուց ու ջրվելուց հետո Իվետան երեկոյան կերպարանափոխված գնացել է «Kami» ակումբ՝ իր իսկ փարթիին, եւ հյուրերի համար կրկին երգել «Summer Rain»-ը: Երեկույթի ընթացքում տեղի է ունեցել նաեւ նրա մեկ այլ երգի՝ Storytellers-ի գրած «Welcome to Paradise»-ի ոչ պաշտոնական պրեմիերան, որից էլ ծնվել է միջոցառման անվանումը:

Երգչուհու մտահղացմամբ՝ փարթիին ներկա են եղել ոչ միայն ջրահարսներ, այլեւ՝ օձեր. «Մի քիչ մտահոգված էի, որ մարմնի կրեմներից կարող է ագրեսիվանան, բայց առանց վախենալու հանգիստ լուսանկարվեցի:): Ակումբում դրախտային մթնոլորտի առաջին նախապայմանը լավ երաժշտությունն է, դրա համար էլ դիջեյական վահանակի մոտ իմ լավ ընկերներ Սերժոն եւ Storytellers-ն էին: Ուզում էի ինտրիգներով «դրախտ» ստեղծել, որ հյուրերս ամբողջությամբ ազատ լինեն, խմեն, պարեն ու վայելեն երեկոն»:


Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան