«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ Ամստերդամ Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործով Արամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴ Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից» Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Վրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ 

Ինձ շատ զարմացրեց այն, որ ՎՊ-ում ամեն ինչ գիտեին. Կարինե Դանիելյան

Հայաստան

Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մեջ բավական մեծ հատված նվիրված էր բնապահպանական խնդիրներին ու բնապահպանության ոլորտին:

ՎՊ հաշվետվության մեջ որպես խնդիր՝ մասնավորապես նշած էր, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում մինչ օրս չի լուծվել աղբի տեղադրման, վերամշակման և օգտահանման հիմնախնդիրը, չի ապահովվել թափոնների, այդ թվում՝ կենցաղային կոշտ թափոնների հաշվառումը կանոնակարգող օրենսդրության պահանջների կատարումը, աղբավայրեր օգտագործողների գործունեությունն իրականացվել է առանց լիցենզիայի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերի համայնքների մեծ մասում աղբի տեղադրումը շարունակում է իրականացվել ապօրինի՝ բնակավայրերին մերձակա և ճանապարհներին հարակից տարածքներում, Բնապահպանական պետական տեսչության կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել թափոնների գործածության համար սահմանված նորմերի, բնապահպանական վարչական վիճակագրություն վարելու և հաշվետվություններ ներկայացնելու կարգի պահպանման նկատմամբ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցվում են ՀՀ գյուղական համայքների 46 տոկոսի համար, իսկ քաղաքային բնակավայրերում՝ բնակչության 90 տոկոսի համար: Զեկույցում նշված են նաև այլ խնդիրներ:

168.am-ը «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց՝ արդյոք զեկույցում ներառվե՞լ են ոլորտում առկա բոլոր խնդիրները: Կարինե Դանիելյանն ասաց, որ զեկույցը պատրաստելուց առաջ Վերահսկիչ պալատը հանդիպել է հ/կ-ի հետ, քննարկումներ ունեցել: Բնապահպանության նախկին նախարարի խոսքով՝ երբ իրենք գնում էին քննարկման, մտածում էին, որ կբարձրաձայնեն բազմաթիվ խնդիրներ, սակայն ՎՊ-ն տեղյակ էր այդ ամենին. «Մեզ բան չմնաց ասելու, որովհետև, փաստորեն, Վերահսկիչ պալատն ամեն ինչ գիտեր: Մենք շատ փոքրիկ, կոսմետիկ բաներ ավելացրեցինք Պալատի՝ արդեն ունեցած նյութին»: «Ճիշտ ասած՝ ինձ շատ զարմացրեց այն, որ իրենք ամեն ինչ գիտեին, ամեն ինչ, և շատ տխրեցի նրանից, որ մարդիկ իրենց անզոր էին զգում, որ ահա այս ամեն ինչը գիտենք, բայց փոխել չենք կարող»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկումներին, թե Վերահսկիչ պալատի զեկույցում բնապահպանական խնդիրները բավական շատ են, Կարինե Դանիելյանն ասաց. «Չի կարող պատահի, որ երկրում ամեն ինչ վատ լինի, մի ոլորտը լավ լինի, և՝ հակառակը: Չեն գործում օրենքները, մի խումբ մարդիկ, այսպես կոչված, օլիգարխներ, օրենքից բարձր են, և նաև իրենք են որոշում ընդունող մարդկանց շարքում: Եվ հասկանալի է, որ այդ պարագայում պետք է ոտնահարվի և՛ հասարակական կարծիքը, և՛ օրենքները, և՛ ենթաօրենսդրական ակտերը: Ընդհանուր իրավիճակը պետք է փոխվի, օրենքը բոլորի համար է»:

Հարցին՝ արդյոք խախտումների պատասխանատուները կպատժվե՞ն, Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ շատ լուրջ փուլ ենք մտել, որ այսպես հրապարակվեց այդ պալատի զեկույցը, և եթե առաջներում դա ավելի փակ էր մնում, հիմա լայն հասարակական հնչեղություն ունեցավ, և, իմ կարծիքով, այսպես ծածկադմփոցով չի ստացվի»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ ԱմստերդամՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործովԱրամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաքԵվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ ԼավրովԳագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր Գաբրիել
Ամենադիտված