Հենրիկ Մխիթարյանի ֆանտաստիկ մեկնարկը «Բորուսիայում» (տեսանյութ)
Սպորտ
Ավարտվեց Դորտմունդի «Բորուսիա» - «Բազել» ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն իր նորամուտը նոր թիմում նշանավորեց գոլով և գոլային փոխանցմամբ:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով:
11-րդ րոպեին` Մխիթարյանի փոխանցման շնորհիվ հաշիվը բացեց Մարկո Ռոյսը: 6 րոպե անց «Բազելին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Շչարը:
Հենրիկ Մխիթրյանը 27-րդ րոպեին իր առաջին գոլը հեղինակեց «Բորուսիայի» կազմում: Հանդիպման վերջին րոպեին «Բորուսիայի» երրորդ գոլը հեղինակեց Ջոնաս Հոֆմանը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում