Արարատյան դաշտը` ջրազրկման վտանգի առջև
Հայկական Մամուլ
Արարատյան դաշտը` ջրազրկման վտանգի առջև է: Արարատյան դաշտում շուրջ 700 անօրինական հորեր կան: Ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման հետեւանքով վնասների հաշվարկման նպատակով երեկ կառավարության որոշմամբ ապօրինի օգտագործվող ստորերկրյա 1 խմ ջրի արժեքը սահմանվեց 15 դրամ, իսկ 1 խմ մակերեւութային ջրի արժեքը' 5 դրամ: Խնդրին անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանըՙ բնապահպանության նախարարության ուշադրությունը հրավիրելով տնտեսվարող սուբյեկտների հանդեպ խստագույն վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության վրա:
Վարչապետը տեղեկացրեց, որ մի մեծ գործընթաց են սկսել Արարատյան դաշտավայրում ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու առումով, քանի որ ահազանգեր են ստացվել բնապահպանական տարբեր կազմակերպություններից Արարատյան դաշտում ստեղծված շատ լարված իրավիճակի մասին:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը