«Քրչի բազար»-ի տարածքից վտարված առեւտրականները կհանդիպեն քաղաքապետարանի աշխատակիցների հետ
Հայկական Մամուլ
Երեկ «Քրչի բազար»-ի իրենց տարածքից վտարված առեւտրականները Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում են իրենց տրամադրել այլ տարածք: Երեւանի քաղաքապետարանից առեւտրականներին խոստացել են, որ այսօր՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում կհանդիպեն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի հետ: Ի դեպ, հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ավագանու «Բարեւ, Երեւա՛ն» խմբակցության անդամները:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը