Փոփոխություններ հանուն Գորիկ Հակոբյանի
Հայկական Մամուլ
Երեկվա հերթական նիստում կառավարությունը հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած նախագծին:
Արդեն թերթը գրել էր ԱԱԾ-ում ավագ սպայակազմի ամար ծառայության առավելագույն տարիքը 65-ն է, որը «բացառիկ դեպքերում» կարող է երկարացվել 5 տարով:
Այս փոփոխությամբ նախատեսվում է այդ 5 տարին դարձնել 10: Բոլորն են հասկանում, որ սա արվում է բացառապես մի նպատակով՝ ԱԱԾ ներկայիս տնօրեն 67-ամյա Գորիկ Հակոբյանին ևս մի քանի տարի իր պաշտոնում պահելու համար: Խնդիրն այն է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ներքաղաքական տիրույթում Սերժ Սարգսյանի համար առանցքային նշանակություն ունի հաշվի առնելով երկրում օր-օրի ահագնացող սոցիալական բունտի վտանգն ու հնարավոր քաղաքական զարգացումները, որ ամեն պահի կարող են դուրս գալ Սարգսյանի վերահսկողությունից:
Մանրամասները՝ «Հայկակական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը