Շնորհավորում եմ «Բորուսիային» նոր ձեռքբերումների համար. «Բավարիայի» մարզական տնօրեն
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ «Բորուսիան» ճիշտ տրանսֆերային քաղաքականություն է վարել. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Զամերի խոսքերով՝ ակումբի բոլոր նորեկները օգուտ կբերեն դորտմունդցիներին:
«Իհարկե ես շատ լավ չեմ ճանաչում այդ ֆուտբոլիստներին, սակայն բավարար չափով գիտեմ և կարող եմ ասել, որ նրանք հիանալի ձեռքբերում են ինչպես «Բորուսիայի», այնպես էլ՝ բունդեսլիգայի համար: Այնպես որ, «Բորուսիային» կարելի է շնորհավորել»,- հայտարարել է Զամերը:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբը ձեռք է բերել Օբեմեյանգին և Հենրիկ Մխիթարյանին։ Վերջինս արդեն նոր ակումբում աչքի է ընկել գոլով և գոլային փոխանցմամբ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում