Ուրախ եմ «Կրասնոդարում» առաջին գոլս հեղինակելու համար. Պիզելի (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին չեխական «Վիսոչինայի» հետ ստուգողական խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո խոսել է 2013/14 մրցաշրջանում թիմի պատրաստվածության մասին:
«Ուրախ եմ, որ «Կրասնոդարում» կարողացա հեղինակել առաջին գոլս: Կարծում եմ՝ «Զենիթի» հետ խաղին մեր ակումբը կլինի ամենաօպտիմալ մարզավիճակում: Հավաքի ավարտին և՛ ես, և՛ թիմակիցներս որոշակի հոգնածություն ունենք: Սակայն այժմ կվերադառնանք Կրասնոդար, կհանգստանանք և կնախապատրաստվենք «Զենիթի» հետ խաղին: Այդ խաղին մենք կմոտենանք մարտական տրամադրվածությամբ»,- Պիզելիի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում