Զբոսաշրջիկների ավտոբուսը վթարվել է Ուկրաինայում. կա 8 զոհ
Աշխարհ
Ուկրաինայում զբոսաշրջիկներ տեղափոխող և ուղևորատար 2 ավտոբուսների բախման արդյունքում զոհվել է 8 մարդ. հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով Ուկրաինայի ԱԻՆ ծառայությանը: ՃՏՊ-ն տեղի էր ունեցել Վոլինսկի շրջանում` հուլիսի 11-ին` ժամը 07:34-ի սահմաններում:
Ուղևորներից 4-ը զոհվել էին տեղում: Եվս 4 մարդ մահացել էր արդեն հիվանդանոցում: ՃՏՊ-ի արդյունքում վիրավորվել է 37 ուղևոր:
Տուժածների և զոհվածների քաղաքացիությունը ճշտվում է: Հայտնի է, որ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսով երթևեկում էին Բելառուսից ժամանած ուղևորներ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան