Միշտ ձգտում էի կրկնել Զիդանի հնարքները դաշտում. Օզիլ
Սպորտ
«Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ ուրախ է թիմի նախկին ֆուտբոլիստի՝ Զինեդին Զիդանի ակումբի մարզչական շտաբում ընդգրկվելու համար. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ինձ համար Զիդանին բացահայտեցի 1998 թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ: Երբ տեսնում էի Զիդանի որևէ հնարք, փնտրում էի համացանցում: Ինքս ինձ ասում էի, որ խաղադաշտում նույնը պետք է կրկնեմ: Ես երբեք չեմ տեսել նման ֆուտբոլիստի: Հաճելի կլինի աշխատել նրա և Անչելոտիի հետ: Համոզված եմ, որ նոր փուլում մենք նոր տիտղոսներ կնվաճենք»,- նշել է Օզիլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում