«Եվրոպայի լիգա». բուքմեյքերական կանխատեսումներ
Սպորտ
Այսօր «Եվրոպայի լիգայի» որակավորման առաջին փուլում կմեկնարկեն պատասխան խաղերը, որի շրջանակներում «Փյունիկը» կհյուրընկալի «Տետեքսին», իսկ «Գանձասարը» կհյուրընկալվի «Ակտոբեին»:
William Hill բուքմեյքերական կենտրոնը «Փյունիկ»-«Տետեքս» հանդիպման բացահայտ ֆավորիտ համարում է հայաստանյան թիմին՝ հաղթանակի հնարավորության 1.33 գործակցով, հյուրերի հաղթանակը գնահատվում է 7.50 գործակցով, ոչ ոքին՝ 4.20:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:
«Ակտոբե»-«Գանձասար» հանդիպման ֆավորիտը դաշտի տերերն են՝ հաղթանակի հնարավորության 1.18 գործակցով:
Կապանի թիմի հաղթանակին բոււքմեյքերները գրեթե չեն հավատում՝ այն գնահատելով 11.00 գործակցով, իսկ ոչ ոքին ունի 5.50 գործակիցը:
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Ակտոբեյի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում