Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հայ գրոսմայստերները Համաշխարհային ունիվերսիադայում
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող Համաշխարհային ունիվերսիադայում երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարներից' գրոսմայստերներ Վլադիմիր Օնիշչուկից (Ուկրաինա) եւ Լի Չաոյից (Չինաստան):
Կարեն Մովսիսյանը Բենասկում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարից' գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագայից (Վենեսուելա):
Հայ շախմատիստները Բարսելոնում
Գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը եւ Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: Նրանք մեկ միավորով ետ են մնում առաջատարից' գրոսմայստեր Քրիստիան Կրուզից (Պերու). տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում