Եվրոպայի լիգա. «Փյունիկը» երկրորդ փուլում է
Սպորտ
«Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Տետեքս» պատասխան հանդիպումը:
Թիմերի միջև հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց զրոյական ոչ ոքի: Մրցավարն ավելացրեց երեք րոպե, որի ընթացքում հայաստանյան թիմին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը՝ հաղթական գոլի հեղինակը դարձավ Վիլեն Այվազյանը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Արդյունքում` որակավորման 2-րդ փուլում «Փյունիկը» կհանդիպի «Ժալգիրիս» - «Սենտ Պատրիկս» զույգի հաղթողին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում