Մերկ կինը շեղել է տանտիրոջ ուշադրությունը, իսկ կնոջ հանցակիցը՝ թալանել նրա տունը
ԱՄՆ
Լողավազանում գտնվող մերկ կինը շեղել է Թեննեսի նահանգի բնակիչներից մեկի ուշադրությունն այն ժամանակ, երբ նրա հանցակիցը թալանում էր ամերիկացու տունը. գրում է ABC-ն:
Կողոպուտից առաջ կինը՝ 54-ամյա Սթիվեն Ամարալին, խնդրել է թույլ տալ օգտվել լողավազանից, իսկ իր ընկերոջը խնդրել է իր համար ծխախոտ գնել մոտակա խանութից: Ամարալը կնոջն ուղեկցել է լողավազան, որտեղ տանտիրոջ թույլտվությամբ՝ նա լրիվ մերկ վիճակում սկսել է լողալ: Ինքը տանտերը նստել լողավազանի կողքին և նայել կնոջը:
Կինը լողավազանում է անցկացրել մոտ 20 րոպե, ապա՝ հագնվել, հրաժեշտ տվել տղամարդուն ու հեռացել. գրում է Lenta.ru-ն:
Երբ տղամարդը վերադարձել է տուն, նկատել է, որ տեղում չեն իր ատրճանակը, թանկարժեք զարդերն ու դեղերը: Ընդհանուր վնասը կազմել է մոտ 1200 դոլար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)