Եվրոպայի լիգա. «Գանձասարը» լքեց մրցաշարը
Սպորտ
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Գանձասարը» հյուրընկալվեց «Ակտոբեին»:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Հաշիվը բացվեց մեկնարկից 2 րոպե անց. գոլի հեղինակ դարձավ Կապաձեն: 35-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանը կարողացավ գոլային հավասարություն մտցնել: Սակայն հայաստանյան թիմը ստիպված եղավ երկրորդ անգամ հանդիպումը սկսել խաղադաշտի կենտրոնից. իր երկրորդ գնդակը խփեց Կապաձեն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ակտոբեն» կրկին հաղթել է նույն 2:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում