«Եթե իմ տան վրա նապադենի լիներ, ես խփելուց հետո կտոր-կտոր էլ կանեի»
Քաղաքական
«Ես Վահե Հակոբյանի հետ շփում չեմ ունեցել, բայց հոր հետ եմ շփում ունեցել: Ճանաչում եմ, գիտեմ, որ խելոք, բարեկիրթ, կիրթ, նորմալ անձնավորություն է: Այնպես էր, որ նախկին մարզպետը նորմալ, ամեն ինչով իրա աշխատում էր: Ես մի քանի ամիս եմ աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց շատ գոհ եմ այդ մարդուց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Սյունիքի մարզի Որոտանի գյուղապետ Սերյոժա Ամիրխանյանը, երբ նրան հարցրեցինք, թե ինչ կարծիք ունի իրենց նորանշանակ մարզպետի մասին, արդյո՞ք ճիշտ ընտրություն են արել, որ նրան են նշանակել:
Սերյոժա Ամիրխանյանի խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու անվան հետ կապված կրիմինալ պատմությունների հիմնական մասը «հորինվածք» են. «Ցանկացած մարդու վրա, իմ տան վրա եթե էդ նույն բանը կատարվեր, տան վրա նապադենի լիներ, ես խփելուց հետո կտոր-կտոր էլ կանեի: Տան վրա հարձակումը ճիշտ չի: Իսկ մնացածը որ կապում են, իրա ախպերները… ինքը ի՞նչ մեղք ունի, որ իրա ախպերները, կամ եսիմ ով ինչեր են արել ու ինչեր չեն արել: Էդ մարդը ոչ մի կապ չունի»:
Մեր դիտարկմանը, որ եթե իր բարեկամներին տոն չտա, նրանք իրենց այդպես չէին պահի՝ գյուղապետը հակադարձեց. «Տոնն տալն ուրիշ է, շատ հնարավոր է իրենք առիթից օգտվել են, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնյա է, իրենց բարեկամն է: Ես նման մարդուց չեմ սպասում, չեմ հավատում, որ ինքը տոն կտար: Պատահել է, որ էդ մարդը հլը խիստ ձեւով սաստել է, ջղայնացել է»: Մեր հարցին՝ ինչո՞ւ եք վստահ, որ Բուդաղյանների դեպքը «նապադենի» է եղել տան վրա՝ Սերյոժա Ամիրխանյանը պատասխանեց. «Այն ժամանակ ես եղել եմ Լենինականում, ականատես չեմ եղել դեպքերին: Լսելով եմ ասում, գլխավոր դատախազի ասելով, որ դա եղել է հարձակում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան