Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա 

Աուրելիա Գրիգորիուն պաշտոն կստանա՞ Ադրբեջանում

Հայկական Մամուլ

Երեկ Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը քննարկել է Աուրելիա Գրիգորիուի՝ Երեւանում միջազգային գիտաժողովի շրջանակներում ելույթի՝ «Մոլդովայի խորհրդարանի տեսակետին համապատասխանության հարցը»: Այդ մասին հաղորդել է Publika.md-ն՝ հղում անելով խորհրդարանական հանձնաժողովի նապագահ Վադիմ Միշինին:

Վադիմ Միշինը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է «Գրիգորիուի բացակայությամբ, նա գրավոր տեղեկացրել է, որ հիվանդ է, բուժում է ստանում, ինչպես նաեւ ենթարկվում է սպառնալիքների»: Հանձնաժողովը եկել է եզրակացության, որ «տիկին Գրիգորիուի ելույթը չի համապատասխանում Մոլդովայի խորհրդարանի տեսակետին, այն եղել է անձնական կարծիք եւ չի արտացոլում պետության (Մոլդովայի Հանրապետության-Վ. Ա.) դիրքորոշումը»:

Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, իրենք լավ են հասկանում, «թե որքան զգայուն խնդիր է դա, եւ որքան անարդարացի է գտնվել տիկին Գրիգորիուն այդ իրավիճակում, եթե հարկ կար դիմելու ՄԱԿ-ի փաստաթղթերին, ապա դա պետք է արվեր ընդհանուր համատեքստում, ոչ թե առանձնացվեին որոշ տարրեր, բայց տիկին Գրիգորիուն պետք է անդրադառնար Դնեստրի սառեցված հակամարտությանը, այլ ոչ թե խորհուրդներ տար Ադրբեջանին եւ Հայաստանին»:

Խնդրին անդրադարձել է նաեւ Մոլդովայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Անատոլի Մունթիանուն: Նա ասել է, որ հանձնաժողովի քննարկումներում «ականատես է դարձել ամենածայրահեղ կարծիքների»՝ նկատի ունենալով Աուրելիա Գրիգորիուին խորհրդարանական փաստաբան-օմբուդսմենի մանդատից զրկելու առաջարկությունները:

Ըստ Publika.md-ի՝ Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի ամենաուշը այսօր, որը կստորագրի հանձնաժողովի նախագահ Վադիմ Միշինը: Ըստ երեւույթին, դա կլինի Աուրելիա Գրիգորիուի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Մոլդովայի խորհրդարանի ղեկավարությանն արվող առաջարկություն: Ադրբեջանական haqqin.az-ը, հավանաբար տեղեկացված լինելով հենց Աուրելիա Գրիգորիուից, խնդրի առթիվ տեղեկատվությունը վերնագրել է այսպես՝ «Մոլդովայի խորհրդարանի ղեկավարությունը՝ հօգուտ Հայաստանի եւ ընդդեմ իր օմբուդսմենի»:

Այսպիսով, Աուրելիա Գրիգորիուի հարցը կարելի է համարել արդեն լուծված, մեծ է հավանականությունը, որ նա կզրկվի խորհրդարանական փաստաբան-օմբուդսմենի մանդատից: Մնում է սպասել, թե ինչպե՞ս է ադրբեջանական կողմը փոխհատուցելու նրան: Հնարավո՞ր է, որ Գրիգորիուն նշանակվի Ադրբեջանի օմբուդսմեն: Մանավանդ որ այդ պաշտոնն զբաղեցնող Էլմիրա Սուլեյմանովան արդեն հասել է զառամյալ տարիքի, թե՞ Բաքվում նախապես են հոգացել Գրիգորիուի հետագա բարեկեցության հետ կապված հարցերը:

Բացառված չէ, որ Ադրբեջանում կփորձեն տեսք ընդունել, թե բոլորովին էլ «ծանոթ չեն» Աուրելիա Գրիգորիուին, որեւէ առնչություն չեն ունեցել նրա հետ, նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ եւ ինչու է նա ասել Երեւանում: Մեկ անգամ չէ, որ պաշտոնական Բաքուն հրապարակավ ուրացել է իր «վառված» գործակալներին: Գրիգորիուն ինչու՞ պիտի բացառություն կազմի: Բայց ամեն դեպքում Գրիգորիուի օրինակը, կարծում ենք, պիտի դաս լինի տարբեր տրամաչափի այն գործիչների համար, որ սեփական երկրի եւ արդարության շահը ստորադասում են «խավիարային դիվանագիտության» սույնրոպեական «բարիքներին»:

Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Ամենադիտված