Կճոյանի դեմ այս նախաձեռնությունն ամենեւին էլ պատահական չէ
Հայկական Մամուլ
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով երեկվանից ստորագրահավաք է սկսվել: Այն ընթանալու է ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն, Հյուսիսային պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում:
Հարկ է նկատել, որ հայ եկեղեցու գոնե վերջին 20 տարվա պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ քաղաքացիները կազմակերպված ընդվզում են որեւէ հոգեւորականի դեմ, ավելին, նույնիսկ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով ստորագրահավաք կազմակերպում: Հայ հասարակության մեջ հոգեւորականների հանդեպ մշտապես որոշակի պատկառանք է եղել, նրանց կարծիքը՝ շատ հաճախ որոշիչ, առավել եւս, որ ինքներս մեզ համարում ենք առաջին քրիստոնյա ազգը:
Այնինչ Կճոյանի դեմ այս նախաձեռնությունն ամենեւին էլ պատահական չէ: Հոգեւորականի զգեստ կրող անձնավորությունն ինքն իր պահվածքով է վաստակել այդ վերաբերմունքը՝ ապրելով հոգեւորականին ոչ վայել կյանքով: Նրա անունը կապվում է օֆշորային հայտնի սկանդալի հետ: Բացի այդ, հիշո՞ւմ եք, նա խոստովանեց, որ երբեմն իր ընկերների հետ գնում է իր սանիկի սրճարան՝ զվարճանալու:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը