ԲՀԿ-ականների համար շատ «դաժան» կլինի՞
Հայկական Մամուլ
Եթե ԲՀԿ-ն աշնանը իշխող կոալիցիայի մաս չկազմի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) եւ Արագած Ախոյանը պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ գործարար պատգամավորներն իրենց շրջապատում հայտարարել են, թե իրենց համար շատ «դաժան» կլինի, եթե ԱԺ աշնանային նստաշրջանում ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է:
Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցին, թե իրականում նման բան չկա: «Ա՜յ քեզ բան, ես պարզ ասում եմ, որ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ, ու ԲՀԿ-ն քանի գոյություն ունի, ես կմնամ այդ կուսակցության մեջ: Դե պատերի տակ խոսում են, ես ի՞նչ կարող եմ ասել, չգիտեմ՝ ով ինչ է խոսում, բայց ես նման ձեւով եմ մտածում»,-մեզ հետ զրույցում ասաց նախկին ՕԵԿ-ական, այսօր ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը