Հանգստանում են
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը բուժման նպատակով եռօրյա արձակուրդի գնալուց առաջ արձակուրդի է ուղարկել փոխնախարարներին ու փոխմարզպետերին: Արձակուրդի են մեկնել Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանն ու Կոտայքի փոխմարզպետ Վալերիկ Բակլաչյանը:
Բացի այդ, վարչապետի՝ հուլիսի 9-ի որոշումներով՝ արձակուրդի են մեկնել գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Իսկ նախարարները սրտատրոփ սպասում են. թեեւ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նրանցից մի քանիսին արձակուրդ «չի հասնում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը