Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP ՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկի Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Հունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար Դիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը 

Աստղագուշակ հուլիսի 12-ի համար

Հասարակություն

Խոյ. Օրվա սկիզը կապված է ցավալի կորուստների և մանր միջադեպերի հետ: Սակայն իրականում հենց՝ դրանք չեն ձեզ առանձնապես մտահոգողը, այլ՝ շրջապատի մեկնաբանությունները, որոնց դուք շատ հիվանդագին եք արձագանքում: Ձեր վիրավորված վիճակը մեծապես հնարովի է, աշխատեք այն չցուցադրել մի ավելորդ անգամ, հակառակ դեպքում հետագայում դուք ինքներդ ձեզ կմեղադրեք անհավասակշիռ կեցվածքի համար:

Դժվարություններ են ծագում կանանց հետ շփումներում, վեճերը ծագում են սովորականից ավելի հաճախակի, իսկ հարաբերություններում ներդաշնակությունը շատ փխրուն է: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները:

Ցուլ. Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, ինչպես նաև բոլոր այնպիսի զբաղմունքների համար, որոնց միակ նպատակը փող ստանալն է: Դուք ձգտում եք հաջողության հասնել ինչ գնով էլ որ լինի: Նշանի շատ ներկայացուցիչների թվում է, որ իրավիճակը պահանջում է անազնիվ մեթոդների կիրառությունը, սակայն դա բերում է միայն նոր բարդությունների, քանի որ ոչ մի Խոյ լիակատար չի տիրապետում խարդավանքների արվեստին:

Դուք խոստումներ եք տալիս, չպատրաստվելով դրանք կատարել, սակայն խոսքի տեր լինելուց չեք կարող խուսափել, հենց այստեղ էլ դուք կփոշմանեք ձեր թեթևամտության համար:

Երկվորյակներ. Օրը առանձնանում է անբարենպաստ էմոցիոնալ ֆոնով: Ձեր տրամադրությունն անկայուն է, հերիք է մի աննշան բան, որ դուք հունից դուրս գաք: Անհանգստանալով մանրուքներից, դուք ձեր տեսադաշտից բաց եք թողնում կարևոր բաները: Ծագում են տարաձայնություններ մտերիմների հետ, դուք ձգտում եք թույլ չտալ լուրջ կոնֆլիկտներ, սակայն դա ամենահեշտ գործը չի լինում:

Օրը կարելի է օգտագործել կարևոր ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցեր լուծելու համար: Հաջող են անցնում գործարքներ կնքելը, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ հաջողություն են ունենում բիզնեսում:

Խեցգետին. Այսօր կարելի է հասնել զգալի արդյունքների: Օրվա հաղթանակները պատահական չեն՝ դրանք կդառնան համառ աշխատանքի, թափած լուրջ ջանքերի արդյունք: Ձեզ հաճույք է պատճառում ֆիզիկական աշխատանքը, սակայն մինչև գործի անցնելը պետք է այն հստակ պատկերացնել:

Այսօր ինքնազգացողության և բարձր տրամադրության ամենագլխավոր գրավականները կլինեն ակտիվ հանգիստը և սպորտը: Եթե դուք չկարողանաք ձեր ափերից դուրս եկող եռանդը ուղղորդել խաղաղ հունով, ապա կդառնաք շատ բռնկուն և նյարդային: Սակայն, որքան էլ դա կարող է զարմանալի թվալ, կոնֆլիկտներ չեն ծագում, քանի որ շրջապատը ձեր նկատմամբ ներողամիտ ու համբերատար է:

Առյուծ. Չնայած օրն այնքան էլ հաջող ընթացք չունի, դուք այնուամենայնիվ, չեք կորցնում ձեր լավատեսությունը: Վաղ թե ուշ դուք կհասնեք ձեր ուզածին, և թե հենց՝ երբ դա տեղի կունենա, կախված է միայն համառությունից ու հետևողականությունից: Ձեր դաշնակից կարող են դառնալ մարդիկ, ովքեր նախկինում չեզոք դիրք էին բռնում, կամ անգամ սատարում էին ձեր հակառակորդներին:

Այսօր ձեր ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունը՝ ձեր ձեռքերի գործն է: Կարելի է նախաձեռնություն ցուցաբերել ռոմանտիկ հարաբերություններում՝ այն կընդունվի երախտագիտությամբ:

Կույս. Դուք շատ իմպուլսիվ եք, հաճախ եք գործում էմոցիաների ազդեցության տակ, ժամանակ չեք գտնում կատարված գործողությունների շուրջ մտորելու համար: Որքան էլ զարմանալի է, երբեմն դա օգտակար է լինում՝ իրադարձությունների նկատմամբ արագ ռեակցիայի շնորհիվ, դուք առաջ եք անցնում շրջապատից, անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում եք հայտնվում: Իսկ ահա անձնական հարաբերություններում ավելի լավ է չշտապեք:

Հնարավոր են տարաձայնություններ ընկերների և ազգականների հետ, չեն բացառված կոնֆլիկտներ՝ կապված ընդհանուր ֆինանսների և ունեցվածքի հետ:

Կշեռք. Օրվա առաջին կեսը այն ժամանակահատվածն է, երբ դուք պահպանում եք բարձր տրամադրությունն անկախ ամեն ինչից: Դուք այնքան եք վստահ շուտափույթ հաղթանակի մեջ, որ ուշադրություն չեք դարձնում մանրուքների վրա: Տեղի ունեցող դեպքերի նկատմամբ նման վերաբերմունքը վարակիչ է դառնում, այդ իսկ պատճառով էլ ձեզ շրջապատող մարդիկ առանձնապես չեն մտահոգվում, երբ ինչ-որ բան չի ստացվում:

Օրը կապված է ձեր ոչ ստանդարտ լուծումների, ինչպես նաև այնպիսի գործողությունների հետ, որոնք կզարմացնեն անգամ հենց՝ ձեզ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառված, որ դրանցից մեկը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի:

Կարիճ. Հարմար օր է ցանկացած տեսակի ստեղծագործ աշխատանքի հետ՝ լավ գաղափարների պակասից և երևակայության բացակայությունից դուք չեք կարող դժգոհել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, և դրանց պատասխանելով համաձայնությամբ, դուք կստանաք անգնահատելի փորձ: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, դուք հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ և ճիշտ եք նրանց գնահատում առաջին իսկ հայացքից:

Վատ օր չէ ուղևորությունների, դիտարժան վայրեր այցելելու համար: Հետևեք ձեր առողջությանը, աշխատեք չծանրաբեռնել ինքներդ ձեզ:

Աղեղնավոր. Օրվա առաջին կեսին պետք է շատ զգույշ լինեք՝ դա այն ժամանակահատվածն է, երբ սխալ թույլ տալը հեշտ է, իսկ դա ուղղելը՝ բավական բարդ: Դուք դժվարությամբ եք կողնորոշվում, թե ում կարելի է վստահել, իսկ ում՝ ոչ: Դուք կռահում եք, որ շրջապատի մարդկանցից ոմանք դիմակներ են կրում, սակայն չեք կարող ենթադրել, ինչ է թաքնված դրա ետևում: Նախազգացողությունը սովորականի պես ուժեղ չէ, և որոշումներ կայացնելը մեծ դժվարություն է ներկայացնում:

Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող է դասավորվում; Դուք կենտրոնացած եք միայն ձեր զբաղմունքի վրա, այդ իսկ պատճաոով էլ շատ բեղմնավոր եք աշխատում:

Այծեղջյուր. Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ, ինչն էլ օգնում է հաջողության հասնել: Կարելի է բոլորովին նոր բան սկսել և դա հաջողության կհասցնի ձեզ: Պատրաստ եղեք չարչարվելու՝ չի բացառված, որ պետք լինի ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Կարելի է շինարարություն կամ վերանորոգում սկսել, անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել:

Հանդիպումները հաճելի կանցնեն, հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Դուք հեշտությամբ եք հրապուրվում, կարող եք անգամ լրջորեն սիրահարվել գրեթե անծանոթ մարդու:

Ջրհոս. Այսօր նյարդայնությունը ձեզ վատ ծառայություն կմատուցի: Էմոցիաները վերահսկել չի հաջողվում, իսկ դրանց ուժը պահերով կործանարար է՝ կարող են տուժել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Դժվար է ճիշտ որոշումներ կայացնելը: Շրջապատը ձեզանից զսպվածություն, ինքնատիրապետում և խոհեմություն է սպասում և չի թաքցնում իր հիասթափությունը, երբ դուք չեք ցուցաբերում այդ որակները:

Առավոտյան ծագած խնդիրները հաջողվում է լուծել օրվա երկրորդ կեսին, նույն այդ ժամանակահատվածում դուք կարող եք մտերիմների հետ քննարկել ձեզ հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց պատասխանները:

Ձկներ. Օրը հարմար է ցանկացած օգտակար գործունեության համար: Ձեզ համար շատ բարդ խնդիրներ գոյություն չունեն: Գլխավորը՝ ձեր էմոցիաները վերահսկելն է, քանի որ հենց՝ դրանք են ձեզ խանգարում: Իսկ ահա շրջապատի զգացմունքները չի կարելի անտեսել, հակառակ դեպքում անմիջապես կոնֆլիկտներ կծագեն:

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Այսօր ձեզ հանդիպած մարդիկ շուտով ձեզ օգտակար կլինեն: Անկայուն է ֆինանսական գործերի վիճակը, հնարավոր են լուրջ չպլանավորված ծախսեր, այդ թվում և՝ բավական զգալի:

Hraparak.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը
Ամենադիտված