Գրոսկրոյցը Մխիթարյանին գերմաներեն կսովորեցնի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին նոր թիմին հարմարվելու հարցում կօգնի Քևին Գրոսկրոյցը:
Ինչպես գրում է derwesten-ը, ֆուտբոլիստները Շվեյցարիայում ընթացող հավաքի ժամանակ մնում են հյուրանոցի միևնույն սենյակում:
Գրոսկրոյցը նշել է. «Ես նրան մի փոքր գերմաներեն կսովորեցնեմ և դորտմունդյան մի քանի երգեր: Կպատմեմ նաև դերբիի մասին: Այնպես որ, նա կիմանա այն ամենը, ինչը հարկավոր է»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում