Microsoft-ը հերքել է Սնոուդենի մեղադրանքները
ԱՄՆ
Microsoft ընկերությունը պաշտոնապես հերքում է տարածված լուրերն այն մասին, թե ինքը համագործակցում է ԱՄն-ի հատուկ ծառայությունների հետ և տեղեկություններ է տրամադրում իշխանություններին Skype, Outlook և SkyDrive ծառայությունների օգտատերերի վերաբերյալ. գրում է The Daily Telegraph-ը:
Մեկնաբանելով ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցելու վերաբերյալ իրեն ներկայացված մեղադրանքները` Microsoft-ի ներկայացուցիչը նշել է, որ այդ տեղեկությունները ինքը տրամադրում է միայն դատարանի որոշմամբ:
Microsoft-ի հասցեին այս մեղադրանքները հրապարակվել էին բրիտանական The Guardian պարբերականում, որտեղ ներկայացված էին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի կողմից տրամադրված փաստերը, որոնց համաձայն` Microsoft-ը ԱՄՆ-ի Ազգային անվտանգությանը հասանելի է դարձրել Microsoft-ի տարբեր ծառայություններից օգտվող անձանց փոստային հաշիվները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)