Բավարարվե՛ք դրանով. Աղվան Վարդանյան
Քաղաքական
«Դուք տեսել եք Հրանտ Մարգարյանի հայտարարությունը և վարչապետի արձագանքը. բավարարվե՛ք դրանով»,- Լուրեր.com-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Հրանտ Մարգարյանի արտահայտած այն տեսակետին, որ «վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, թե պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը»։
Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր, որ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում։
Ի պատասխան Մարգարյանի նման տեսակետին՝ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանն ասել է․ - «Նախ զարմացած ենք, թե ընդհանրապես ինչ պատերազմի մասին կարող է խոսք գնալ, և ինչ ի նկատի ունի պարոն Մարգարյանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես մեծ հարգանքով է վերաբերվել և վերաբերվում ավանդական կուսակցություններին՝ շեշտելով, որ դրանք ազգային հարստություն են: Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցության ներքին զարգացումներին, ապա դրանք կուսակցության ներքին խնդիրներն են, և Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, այլ կուսակցությունների խնդիրներով չի զբաղվում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան