Շնորհակալ եմ Ռոնալդինյոյին. Մեսսի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել «Ատլետիկո Մինեյրոյի» ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Շնորհակալ եմ Ռոնալդինյոյին իմ նկատմամբ դրական վերաբերմունքի համար: Նա թիմի գլխավոր գործող անձն էր, և ես նրանից շատ բան եմ սովորել: Ինձ համար նրա աջակցությունը շատ կարևոր էր: Ռոնալդինյոն հիանալի մարդ է: Ես միշտ ասել եմ, որ նրա դերը ակումբի դրական փոփոխություններում անհնար է թերագնահատել: «Բարսելոնան» անհաջող շրջան էր ապրում, և դրան հաջորդող հաջողություններում Ռոնալդինյոյի դերը մեծ էր»,- հայտարարել է Մեսսին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում