Երևանում օձը խայթել է քաղաքացուն
Հայաստան
Հուլիսի 12-ին՝ ժամը 10։16-ին, ահազանգ է ստացվել, որ ժամը 08։00-ի սահմաններում օձը խայթել է Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 30 տան բնակչուհի 1978 թ. ծնված Ն. Ուսուբովայի ոտքը, ում տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Քաղաքացիները օձին որսալու համար պահանջել են օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տարածքի հետախուզման արդյունքում օձ չի հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից