Մեսսին հիասթափեցրեց իր 9-ամյա երկրպագուին
Սպորտ
Լիոնել Մեսսին չի ներկայացել երկրպագուների հետ հանդիպմանը բարեգործական խաղից առաջ: 75 երկրպագու հնարավորություն է ստացել հանդիպել իր սիրելի ֆուտբոլիստին խաղից առաջ` ավելի շատ գումար վճարելով տոմսի համար. տեղեկացնում է 101greatgoals.com-ը:
Հանդիպմանը արգենտինացին պետք է լուսանկարվեր երկրպագուների հետ և ինքնագրեր տար, սակայն Մեսսին չի ներկայացել:
Երկրպագուներից մեկը՝ Տոնի Շերվուդը, բարկացել է ֆուտբոլիստի նման պահվածքից, քանի որ նա խաղին ժամանել է 9-ամյա որդու հետ և երկու տոմսի համար վճարել 5000 դոլար:
«Տուն գնալու ճանապարհին որդիս ինձ ասաց. «Հայրի՛կ, եթե մյուս անգամ ինձ մարզաշապիկ գնես, թող դա Մեսսին չլինի»,- նշել է Շերվուդը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում