Ասյեր Իլյարամենդին պաշտոնապես դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդիին ձեռք բերելու մասին. տեղեկացնում է մադրիդյան թիմի պաշտոնական կայքը:
«Սոսյեդադի» նախագահ Խոակին Ապերիբայի խոսքերով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային գումարը կազմել է 39 մլն եվրո:
Մադրիդյան թիմի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը կգործի 6 տարի:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության 2012/13 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 32 հանդիպում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում