Հայ շախմատիստները` միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հայաստանի շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում
Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը կմասնակցեն հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 3-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությանը:
Հայ գրոսմայստերները Համաշխարհային ունիվերսիադայում
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող Համաշխարհային ունիվերսիադայում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ վեց այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարներից ետ է մնում կես միավորով:
Կարեն Մովսիսյանը Բենասկում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել է 6 միավոր:
Աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագան (Վենեսուելա):
Հայ շախմատիստները Բարսելոնում
Գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը եւ Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր:
Աղյուսակը 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Քրիստիան Կրուզը (Պերու), տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում