«Բորուսիան» ընտրեցի սրտիս թելադրանքով. Մխիթարյանի առաջին ասուլիսը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն իր առաջին մամլո ասուլիսը Գերմանիայում սկսեց գերմաներեն շնորհակալությամբ՝ «Dankeschön»: Մխիթարյանը հաստատեց, որ Գրոսկրոյցն իրեն օգնում է հարմարվել թիմին, և նույնիսկ «Բորուսիայի» երգն է սովորեցրել:
Կիսաշտպանը մասնավորապես նշեց.
«Բունդես լիգան շատ հետաքրքիր է, իսկ մարզադաշտը յուրօրինակ մթնոլորտ ունի: Չեմ ցանկանում համեմատվել Գյոտցեի հետ, նա այլ ֆուտբոլիստ է: Ակումբ եմ եկել առաջին հերթին թիմին օգնելու համար»,-Մխիթարյանի խոսքերը մեջբերում է reviersport.de-ն
«Բորուսիայի» նորեկը չի հերքել նաև «Լիվերպուլի» հետաքրքությունն իր հանդեպ, սակայն ֆրանսերենով նշել է. «J'ai choisir avec mon coeur» (ընտրել եմ սրտիս թելադրանքով):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում