Խորհրդակցություն՝ Ասկերանում
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին այցելել է շրջկենտրոն Ասկերան եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանում կարկտահարության հետեւանքների վերացման գործընթացին:
Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:
ԼՂՀ նախագահը կարեւորել է բնական աղետի հետեւանքների վերացման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ հողերի հնարավորինս շուտ վերականգման համար: Արցախի Հանրապետության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան