Սիրուշոյի, Արամեի, Հ. Տ. Միշոյի և այլոց իրական մասնագիտությունները (ֆոտո)
Հասարակություն
Գրեթե բոլորս էլ դպրոցն ավարտելուց սովորում ենք հետո ինչ-որ ԲՈՒՀում, ընտրում ենք հաճախ այն մասնագիտությունը, որը մեր փոխարեն որոշել են մեր ծնողները: Կամ հակառակվելով նրանց ընտրում ենք մեր ուզած մասնագիտությունը, բայց միշտ չէ, որ ավարտելուց հետո աշխատում ենք ընտրած մասնագիտությամբ: Բացառություն չեն նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:
ArmStar.am-ը փորձել է վերհիշել հայտնիների ընտրած մասնագիտությունները:
Երգչուհի Սիրուշոն սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ավարտական դիպլոմ ունի նաև երգչուհի Լուսինան:

Երգչուհի, իսկ այժմ նաև ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը ավարտել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը
Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը, ինչպես շատերը, ընտրել էր հումանիտար առարկաները և սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժնում:
Պատկերացնում եք նրան իրավաբանի դերում, թե ոչ, սակայն այս երգչուհին մասնագիտություն ընտրելիս որոշել էր իրավաբան դառնար: Նանան 2002-06թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

Աննա Խաչատրյանը ևս սովորել է օտար լեզուների բաժնում: Նա ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն լեզուների բաժինը
Երգչուհի Սյուզին 2003-07թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում:
Բժշկության հետ ընդհանրապես կապ չունեցող այս ռեպերը որոշել էր բժիշկ դառնալ: Նա երևի ռեպ կարդալով պատրաստվում էր բուժել իր հիվանդներին: Միշոն 2002-09թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Իսկ Հ.Տ Հայկոն ավարտել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը:
Աստղիկ Սաֆարյանը 2002-07թթ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, այս երգչուհին նաև մագիստրատուրան է ավարտել
Դերասանուհի էր ուզում դառնալ նաև Աիդա Սարգսյանը, նա սովորել է Հ.Բեկնազարյանի անվան կինոստուդիայի դերասանական բաժնում:
Իր հոր ճանապարհով ուզում էր երևի շարունակել նաև երգիչ Արամոն, ով 1985-89թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:
Երգիչ Մարտին Մկրտչյանը 2000-01թթ սովորել է Երևանի պետական ագրարային համալսարանի վարժարանում, իսկ 2001-09թթ.` համալսարանում: Մարտինը հասցրել է նաև մագիստրոսի կոչում ստանալ:
Արամեն 2004թ. ավարտել է Բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժինը:

Իսկ այս երգչուհին սովորել է Գերմանիայում: Իվետա Մուկուչյանը 1998-2006թթ. անգլերեն և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում:

Դերասանուհի Անժելա Սարգսյանը 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան