Reincarnation-ի «Երևան»-ի շնորհանդեսը (ֆոտո)
Հասարակություն
Ռեգգի երաժշտություն նախընտրող եւ Երեւանը գնահատող ու սիրող մարդիկ երեկ` հուլիսի 11-ին, հավաքվել էին «The Club» ակումբում` մասնակցելու «Reincarnation» խմբի նոր` «Երեւան» երգի տեսահոլովակի շնորհանդեսին:
«Երեւան»-ի խոսքերի եւ երաժշտության հեղինակը, ինչպես ռեգգի-բենդի բոլոր երգերի դեպքում, Ռոլանդ Գասպարյանն է.“Այն մեր մայրաքաղաքի մասին սուտ ու կեղծավոր, ուրախ ու դատարկ երգերի շարքից չէ: Այս երգը նամակ է, որը կարեւոր հաղորդագրություն է պարունակում' ուղղված այն մարդկանց, ովքեր քանդել են Երեւանը»,-նշել է վոկալիստը:

«Ի սկզբանե, ես եւ Հայկը որոշել էինք, նույն տեխնոլոգիան օգտագործելով, վավերագրական ֆիլմ ստեղծել ու մասնակցել որեւէ կինոփառատոնի: Մոտ կես տարի նկարահանումներ իրականացնելուց ու մոնտաժային աշխատանքներ անելուց հետո արդյունքը ցուցադրեցինք Ռոլանդին, իսկ ընդամենը մեկ ամիս անց նա եկավ իր նոր երգով: Երաժշտությունն ու տեսահոլովակն այնքան համահունչ ստացվեցին, որ մեր նախնական մտադրությունն անմիջապես փոխվեց»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ռեժիսորը:

Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան