Օլգա Այվազյանը չի ամուսնացել (ֆոտո)
Հասարակություն
Վերջերս համացանցում լուսանկարներ էին տարածվել երգչուհի Օլգա Այվազյանից և Հրաչ Բերբերյանից, որոնցում զույգը հարս ու փեսայի կերպարով էր: Այդ լուսանկարներն էլ հիմք էին հանդիսացել, որ իբր Օլգան ու Հրաչը ամուսնացել են` չնայած նրան, որ երգչուհին այդ կապակցությամբ որևէ հստակ մեկնաբանություն չէր տվել` խոստանալով այդ մասին խոսել քիչ ավելի ուշ:

Ստեղծված թյուրիմացությունը և լրատվամիջոցներով տարածված ապատեղեկատվությունը կանխելու համար Օլգան առաջինը esyes.am-ին պատմեց ողջ ճշմարտությունը իր թվացյալ ամուսնության և ստահոդ լուրերի տեղիք տված լուսանկարների բովանդակության մասին:
Հերքելով ամուսնության մասին լուրերը` Օլգան շեշտեց. «Չկա տենց բան, ես չեմ ամուսնացել, դա իմ նոր տեսահոլովակի լուսանկարներն են»: Երգչուհին տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է իր այդ` «Կինդ դարձա» տեսահոլովակը: «Հուլիսի 17-ին էլ կլինի պրեմիերան: Այս երգիս շրջանակներում համագործակցել եմ Վահրամ Պետրոսյանի հետ. խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է, տեսահոլովակի ռեժիսորը' ֆելիքս Բաբայանը: Տեսահոլովակի հերոսի կերպարում Հրաչ Բերբերյանն է, ում հետ ընկերացել ենք տեսահոլովակի նկարահանումներից հետո»,- հայտնեց երգչուհին:
Ինչ վերաբերում է Օլգայի անձնական կյանքին, երգչուհին ասաց. «Այս պահին միայն մի բան կարող եմ ասել` ես երջանիկ եմ»:



















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան