Ամուսնացել է «Բանակում» սերիալի Հրաչը
Հասարակություն
Երևանյան ռեստորաններից մեկում երեկ հավաքվել էին դերասան Հայկ Պետրոսյանի ընկերներն ու մտերիմները` նշելու նրա հարսանյաց հանդեսը: Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասան Հայկը հեռուստադիտողներին առավել հայտնի է «Բանակում» սերիալից, որտեղ մարմնավորում էր Հրաչի դերակատարին: 26-ամյա Հայկի ընտրյալը մասնագիտությամբ դեղագործ Տաթևն է:
Հայկական ավանդույթների համաձայն՝ զույգը նախ պսակադրվեց Սուրբ Մարիամ եկեղեցում, ապա խնջույքը շարունակեց ռեստորանային համալիրում:
Նշենք, որ զույգին շնորհավորելու և հյուրերին իրենց երգով ողջունելու էին եկել երգիչներ Արամոն և Արսեն Գրիգորյանը: Հարսանիքին ներկա էին նաև Հայկի գործընկերները, նշված սերիալում նրա խաղընկեր Սևոյին մարմնավորող Գուրգեն Մելքումյանը:
Esyes.am-ը շնորհավում է զույգին ու հարատև երջանկություն մաղթում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան