Աղվան Մկրտչյանը լքեց «Միկան»
Սպորտ
«Միկայի» 32-ամյա կիսապաշտպան Աղվան Մկրտչյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ:
«Միկայի» ավագի պայմանագիրն ավարտվելու էր առաջիկա օգոստոսի 1-ին, սակայն «Միկան» Աղվան Մկրտչյանին Եվրալիգայի գավաթի խաղարկությունից անմիջապես հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ տվեց, որպեսզի փորձառու կիսապաշտպանը նոր թիմ գտնելու ժամանակ ունենա:
Աղվան Մկրտչյանը «Միկայում» հանդես էր գալիս 2009 թվից եւ թիմի կազմում Հայաստանի առաջնություններում անցկացրել է 102 խաղ եւ խփել 7 գոլ. տեղեկացնում է «Միկայի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում