Կոտայքի մարզում խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոն» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվ-քննչական խումբը՝ ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ էր եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն քննիչ Ն. Նալբանդյանի կողմից նշնակավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Եվ քննության ընացքում պարզվելու է, թե արդյորք մինչ հանկարծամահ լինելը Գ. Շուխյանը եղել է խաղատանը, թե՝ ոչ:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան