Դեղերը կթանկանան 3-5 տոկոսով
Հայկական Մամուլ
Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո կթանկանան նաեւ դեղերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լիկվոր» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը: «Մեր արտադրանքի վաճառքում նախատեսվում է 3-5 տոկոս նախնական թանկացում: Փորձել ենք հնարավորինս նվազեցնել գնային տարբերությունը», ասաց նա: Ըստ ընկերության տնօրենի «Լիկվորն» այժմ անցնում է միջազգային սերտիֆիկացման փուլ:
«Մենք ապահովում ենք ոլորտի արտադրանքի 37 տոկոսը եւ Հայաստանից դեղերի արտահանման 36 տոկոսը: Այս տարի 2012 թվականի համեմատ 42,2 տոկոս արտահանման աճ է գրանցվել: Արտահանումը իրականացվում է աշխարհի տասը երկիր‘ Վրաստան, Ուզբեկստան, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան եւ այլ երկրներ», ասաց Սերգեյ Մաթեւոսյանը:
Մանրամասները‘ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը