Լավ է, որ Մխիթարյանը թիմին և Լուչեսկուին շնորհակալություն հայտնելու համարձակություն ունեցավ. Ախմետով
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը ներկա է եղել ակումբի բաց մարզումներին և պատասխանել է լրագրողների հարցերին:
Ախմետովը անդրադարձել է նաև Մխիթարյանի տեղափոխությանը «Բորուսիա».
«Ես հարգում եմ նրա որոշումը: Դա Հենրիկի ընտրություն էր: Մխիթարյանի պայմանագրում կար կետ, համաձայն որի պայմանագրի խզման դեպքում նա պետք է վճարեր 30 մլն դոլար: Վճարի՛ր 30 մլն և վաճառի՛ր քեզ թեկուզ 130 միլիոնով: Մենք հարգում ենք պայմանագիրը: Հավանաբար նրան ի սկզբանե սխալ էին բացատրել: Ամեն դեպքում լավ է, որ նա երկրպագուներին, թիմին և Լուչեսկուին շնորհակալություն հայտնելու համարձակություն ունեցավ:
«Շախտյորը» շատ բան է արել Մխիթարյանի համար, վերջինս էլ՝ թիմի համար: Մենք հիշելու ենք միայն լավը»,- Ախմետովի խոսքերը մեջբերում է դոնեցկյան թիմի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում