Երևանում հագուստեղենի վաճառքով զբաղվող խանութներից գողությունների թվի կտրուկ աճ է նկատվում
Հայկական Մամուլ
Երեկ «ՀԺ»-ն ահազանգ ստացավ, որ Երևանում հագուստեղենի վաճառքով զբաղվող խանութներից գողությունների թվի կտրուկ աճ է նկատվում: Այդ երևույթը հատկապես տարածված է բրենդային՝ համեմատաբար թանկ հագուստեղենի խանութներում:
Գողությունների հարաճուն դինամիկան ստիպում Է այդ խանութներին արտառոց հակաքայլեր ձեռնարկել: Բանը հասել Է այնտեղ, որ առանձին դեպքերում հաճախորդները նույնիսկ հնարավորություն չեն ունենում հագուստը գնելուց առաջ փորձել այն:
Վաճառողների պնդմամբ, հատկապես կանայք հանդերձարաններում հագուստների վրայից մկրատով հեռացնում են անվտանգության մագնիսները և դուրս հանում դրանք խանութից:
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը