Հարազատ մեթոդներ
Հայկական Մամուլ
Երեկ՝ Ազատության հրապարակում նախախորհրդարանի անցկացրած հանրահավաքից հետո, երբ հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի Փակ շուկա, բերման է ենթարկվել նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը:
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ոստիկանները կանգնեցրել են երթը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ այն անօրինական է, և «հասարակական կարգը խախտելու համար» ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել Գ.Չուգասզյանը:
Ժամը 23:50-ի սահմաններում Չուգասզյանը դուրս է եկել ոստիկանությունից: Նախախորհրդարանի հանրահավաքներն այս փուլում որպես այդպիսին, այսինքն՝ որպես փողոցային ակտիվ քաղաքացիական և քաղաքական պայքարի ձև, միակն են: Ընդ որում, շատ փոքրաքանակ են և իշխանությունների համար գոնե այս պահին առանձնապես վտանգ չեն ներկայացնում: Եվ ուրեմն ինչ կարիք կա դիմելու հարազատ մեթոդներին և մարդ բերման ենթարկել ոստիկանություն, ակնհայտ չհիմնավորված պատճառաբանությամբ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ իշխանությունները հրաշալի գիտակցում են երկրում առկա դժգոհության դոզայի աստիճանը:
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը