Ինչո՞ւ տապալվեց Կճոյանին կարգալույծ անելու ստորագրահավաքը, ո՞ւր կորան նախաձեռնության անդամները
Հայկական Մամուլ
Երեկ առավոտյան, ժամը 10.00-ին Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում պետք է սկսվեր Արարատյան հայրապետակսւն թեմի առաջնորդ «Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելուպահանշով Ն.U.O.S.S. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված ստորագրահավաք:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ուշագրավ է, սակայն, որ երեկ, ողջ օրվա ընթացքում այդպես էլ չի հաջողվել գտնել ստորագրահավաք կազմակերպող միությունից որևէ մեկին:
Հայտարարության մեջ, որպես նախաձեռնող նշված էր ոմն Հովհաննես Ղահրամանյանի անուն, ով ներկայացված էր որպես Երևանի պետական համալսարանի շրջանավարտ և ում գլխավորությամբ էլ տեղի էր ունենալու ստորագրահավաքը: Սոցիալական ցանցերում, սակայն, որտեղ տարածվել էր հայտարարությունը, ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյան անունով օգտատեր, սակայն, թերթն այդպես էլ չի հայտնաբերել:
Եվ ուրեմն, ինչ կարող էր տեղի ունեցած լինել, ինչո՞ւ տապալվեց ստորագրահավաքը, ուր կորան նախաձեռնության անդամները ու դրա գլխավոր նախաձեռնողը: Սոցիալական ցանցերում երեկ զանազան վարկածներ էին հնչում:
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը