«Միլիոներ» խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել էր Էկոնոմիկայի նախարարության աշխատակցի դին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոներ» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա:
Օպերատիվ-քննչական խումբը՝ ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ էր եղել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գ. Շուխյանը ամուսնացած էր և ուներ մի տղա, մի աղջիկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ մահացածը աշխատում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Լաբորատոր ինստիտուտում՝ որպես առաջատար մասնագետ:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան