Լարված իրավիճակ՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հարևանությամբ
Հասարակություն
Արդեն երկու ժամ է՝ Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան փողոցում՝ Դինամո մարզահամալիրի դիմաց, մոտ 250-ից ավելի բացօթյա առևտրով զբաղվողների և ոստիկանների միջև բանավեճ է կա:
Ինչպես հայտնում է shamshyan.cօm-ը, ոստիկանները պահանջում են, որպեսզի հնոտի իրերի առևտրով զբաղվող քաղաքացիները ազատեն նշված տարածքը, սակայն քաղաքացիները հայտնում են, որ իրենք արդեն երկար ժամանակ է՝ ամեն շաբաթ և կիրակի օրերին նշված հատվածում զբաղվում են առևտրով, և դրա մասին տեղյակ են քաղաքային իշխանությունները, ովքեր թույլատրել են նրանց: Այս պահին հարցի շուրջ բանակցում են Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ժողովուրդը հայտնում է, որ հարցը եթե լուծում չստանա, և իրենց տեղ չհատկացվի, ապա դիմելու են կա՛մ հանրապետության նախագահին, կա՛մ դեպուտատներին:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան