Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Փարիզի հայկական ճաշարանները

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Աշոտ Պատմագրյանի «Փարիզի հայկական ճաշարանները» հուշը:

Վերոյիշեալ մտաւորականներին եւ արուեստագէտներին ճաշի ժամանակ կարելի էր հանդիպել Կարթիէ Լաթէնի հայկական երեք ճաշարաններից մէկնումէկում- «Կովկաս», «Եողուրդ Արամ» եւ «Ֆլորիա»: Առաջինը պատկանում էր թիֆլիզեցի Միշա Ազնաւուրեանին, Շարլ Ազնաւուրի հայրը, երկրորդը` առաջին պատերազմից առաջ Փարիզ հաստատուած եւ առաջին անգամ մածունը ֆրանսիացիներին ծանօթացնող Արամ անունով մի հայի, որ դժբախտաբար անունը թուրքերէն էր տուել - եողուրդ -, որով ամբողջ Եւրոպան այսօր այդ անունով է ճանաչում մեր մածունը:

«Ֆլորիա» ճաշարանը օժտուած էր վերնայարկում ընդարձակ սրահով, որ տարիներ շարունակ ծառայեց հայկական գրեթէ բոլոր հաւաքոյթների կենտրոն.- ժողով, թէյասեղան, դասախօսութիւն, եւ այլն, այնտեղ էին տեղի ունենում:

Փարիզում կային երկու ուրիշ ճաշարաններ եւս, բայց աւելի բարձր մակարդակի. մէկը Հաճեան անունով, Օպերայի թաղում, իսկ միւսը` Սիմոնեան անունով` Պլաս Ալմա Մարսօ հրապարակի մօտ: Սրա տէրը թիֆլիզեցի հայ էր եւ Սայաթ-Նովայի թոռնորդին, որի համար ունէր փաստաթղթեր եւ հաճոյքով ցոյց էր տալիս իր հայ եւ կովկասցի ուրիշ ազգերի յաճախորդներին: Իր ճաշացուցակը կազմուած էր մեծ մասամբ կովկասեան եւ ռուսական կերակուրներից եւ աղանդերներից: Յաճախորդները ռուս եւ հայ բարձր դասից էին, զինուորականներ եւ նախկին հարուստներ:

Հայ բարձր մտաւորականները ճաշում էին Արամի մօտ. ամէն կէսօր անխափան այնտեղ կարելի էր հանդիպել Շիրվանզադէին, Չօպանեանին, Թէքէեանին, Զապէլ Եսայեանին, որ դեռ շարունակում էր իր նոր կորցրած ամուսնու սուգը պահելՙ ըստ ֆրանսիական սովորութեան` գլխարկի վրայ կրելով սեւ մեծ շղարշ, որ նրան տալիս էր աւելի պատկառազդու տեսք:

Շիրվանզադէն, նոյնիսկ, խոհարարին սովորեցրել էր Շամախու մի կերակուր - մսէ գնդիկով բրինձէ սուպ - եւ ճաշացուցակի վրայ ֆրանսերէն գրւում էր «Սուպ ալա Շիրվան»: Այս կերակուրը շատ յաջողութիւն գտաւ, եւ այն օրը, որ ճաշացուցակում առկայ էր, ամէն ոք աշխատում էր իր բաժինը նախօրօք ապահովել:

Ճաշը տեւում էր մէկ կամ մէկուկէս ժամ, որի ընթացքում իրար հաղորդում էին ազգային կեանքից նորութիւններ, Հայաստանից լուրեր, եւ յաճախ տեղի էին ունենում սուր վիճաբանութիւններ` դրանց շուրջը:

Բոլոր այս մտաւորականները ճաշից յետոյ ցրւում էին Կարթիէ Լաթէնի սրճարանները, ըստ ֆրանսիական սովորութեանՙ սուրճ առնելու եւ մի փարթի նարտ խաղալու: Մոլի խաղացողներ էին մանաւանդ Չօպանեանն ու Թէքէեանը:

Մտաւորականների եւ արուեստագէտների այս հոծ բազմութիւնը փարիզահայ կեանքում ստեղծել էր անսահման խանդավառութիւն եւ մշակութային շարժում: Ամէն շաբաթ, առանց բացառութեան, անպայման որեւէ հայկական ձեռնարկ կար,- դասախօսութիւն, յուշերեկոյ, համերգ, ներկայացում, ուր ժողովուրդը խուժում էր ինքնաբերաբար:

Այդ խանդավառութեան հետեւանքով է, որ Դպրոցասէր տիկնանց միութիւնը որոշում կայացրեց, որ իր դպրոցը Մարսելից Փարիզ փոխադրի, ինչ որ շուտով իրականացաւ: Այնտեղ էր նաեւ Մխիթարեանների Մուրատ Ռափայէլեան վարժարանը, ինչպէս նաեւ Հ.Բ.Ը. Միութեան կենտրոնըՙ նախագահութեամբ Պօղոս Նուպարի, որ հակառակ իր առաջացած տարիքին, շարունակում էր մշտարթուն կերպով հետեւել իր սիրած միութեան աշխատանքներին եւ հայ կեանքին:

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված