«Բորուսիայի» ֆուտբոլիստը գերազանցեց Բոլթի ռեկորդը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Պիեր Էմերիկ Օբամեյանգը մեկնարկային արագությամբ գերազանցում է Բոլթին:
Ֆուտբոլիստը մարզական հավաքի ընթացքում 30 մետր տարածությունը անցել է 3,7 վայրկյանում, ինչը մեկ վայրկյանով գերազանցում է Ուսեյն Բոլթի ռեկորդը, որը մարզիկը սահմանել էր 2009-ին. տեղեկացնում է Goal.com-ը:
Թե ինչ մեթոդով է Օբամեյանգի նման ցուցանիշը չափվել, հայտնի չէ:
Դորտմունդյան թիմի մարզական տնօրենը՝ Ցորկը, հիացմունք է հայտնել ֆուտբոլիստի նման արագության կապակցությամբ։
«Անկասկած, մեզ մոտ խաղացած ֆուտբոլիստների շարքում Պիերն ամենաարագ ֆուտբոլիստներից մեկն է»,-Ցորկի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստը «Բորուսիա» է տեղափոխվել «Սենտ Էտյենից»: Նա 2012/13 թթ. մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնության 37 խաղում դարձել է 19 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում