Այս տարի հայկական ծիրանն արտահանվել է անգամ Զիմբաբվե
Հասարակություն
«Այս տարի Հայաստանից արտահանվել է արդեն 32 հազար տոննա պտուղ-բանջարեղեն»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ 2012 թ.-ին այդ թիվը եղել է 31 հազար:
«Մթերման աշխատանքները դեռ չեն ավարտվել, քանի որ բերքահավաքը շարունակվում է Արմավիրի և Արագածոտնի մարզերում: 15 ընկերություն գնում է գյուղացիների բերքը 40-50 դրամով: Սա կարկտահարված բերքի գինն է: Իսկ ծիրանի արտահանման մինիմալ գինը կազմում է 200-250 դրամ։ Հաճախ այդ գինը հասնում է նաև 600-700 դրամի: Այս տարվա ծիրանի արտահանումը եղել է Ռուսաստան և Վրաստան: Շատ քիչ քանակությամբ արտահանում ունեցել ենք նաև դեպի Նիդերլանդներ, Նորվեգիա ու Զիմբաբվե»,- հավելել է Մակարյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան