«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Բարսայի» ֆուտբոլիստին
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մարտին Մոնտոյան, հնարավոր է, կարիերան շարունակի «Ինտերում»:
Միլանի ակումբը ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Մաուրիսիո Իսլեի փոխարեն, ում տրանսֆերը թիմը չկարողացավ գնել «Ունդինեզեից». տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Այժմ Մոնտոյան այն ֆուտբոլիստների շարքում է, ում Վիլանովան հրավիրել է մրցաշրջանին պատրաստվելու համար: Սակայն Դանի Ալվեշին հիմնական կaզմից դուրս հանելու Մոնտոյայի հնարավորություններn այնքան ել մեծ չեն:
Նշենք, որ «Ինտերի» ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ՊՍԺ-ի ֆուտբոլիստը` Գրեգորի վան դեր Վիլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում